1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ. Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին 7 տարում չէր բնակվել հարազատ տանը: 02-ի արխիվում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչ արարքների համար է նա դատապարտվել ու պատիժը կրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Հատվածաբար վերհիշենք յոթ տարվա վաղեմության դեպքը:

Վերադառնանք մեր օրեր:
Այս տարվա հոկտեմբերի 26-ին, պատժի ամբողջական կրումից հետո, Ուջանիկն ազատվում է կալանքից, և իրականանում են Աշտարակի իրավապահների ամենահոռետեսական կանխատեսումները: Նույն գիշերը, ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում է ստացվում Աշտարակի բաժին, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտում է, որ միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում: Արդեն ունենալով վարկած` Քրեական հետախույզներն օպերատիվորեն պարզում են, որ ուջանցի մեզ ծանոթ տղամարդը եղբոր, եղբորորդու և երկու համագյուղացու հետ եղել է Երևան-Գյումրի ճանապարհի գիշերային ակումբում: Գիշերվա ժամը 2.15-ի սահմաններում նա մոտեցել է մեկ այլ սեղանի շուրջ նստած տղաներին ու վիճել հետները: Ուջանցուն միացել է նաև եղբայրը, ու միասին սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդներին: Այդ ընթացքում էլ ազատությունը դեռ մեկ օր էլ չվայելած ուջանցին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ խփել և մարմնական վնասվածք է պատճառել ավելի ուշ հիվանդանոց դիմած երիտասարդին: Այլ կերպ ասած` եղբայրները հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, վնասվել են գույքը, հակաիրավական գործողությունները շարունակել են ակումբի բակում, ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով:
Իրավապահները պարզում են նաև, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից 11-ի ընթացքում եղբայրները վիճել են արդեն իրար հետ՝ իրենց հայրենի Ուջանում. Անդրանիկի արձանի մոտ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, իսկ երբ համագյուղացիք մոտեցել ու հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, կալանքից նոր ազատված եղբայրը հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ։
Նոյեմբերի 14-ին 35-ամյա Ուջանիկի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եվ քանի որ ազատության մեջ անցկացրած նրա ամեն օրը սպառնալիք էր հանրության համար, Աշտարակի քրեական հետախույզներն ամեն ինչ անում են` նրան հնարավորինս արագ հայտնաբերելու համար, ինչը հաջողվում է համագործակցված աշխատանքի արդյունքում:
35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: