Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած  որոնվում է Արմավիրի մարզի  Առատաշեն գյուղի 48-ամյա բնակիչ Ռադիկ Մկրտչյանը: 
Արտաքին տվյալներն են` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սև  կարճ մազերով, սև աչքերով, օվալաձև դեմքով, ուղիղ մեծ քթով, բարակ շրթունքներով:
Հագին եղել է` կապույտ ջինսե տաբատ, սև անդրավարտիք, սև վերնազգեստ, հնամաշ սև կոշիկներ:
Ռադիկ Մկրտչյանը  տառապում է հիշողության կորստով, հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ և կաղում է ձախ ոտքից:
Մկրտչյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-43, 0231-5-29-14 հեռախոսահամարներով:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: