Ոստիկանություն զանգահարած քաղաքացին աղբարկղի մոտ զենք-զինամթերք էր թողել
10.10.2013 12:29
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք և զինամթերք է թողնում Ավանի Թումանյան թաղամասի թիվ 7/1 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի կարճեցված փողով որսորդական հրացան, որսորդական հրացանի16 մմ տրամաչափի` 10, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 116 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, և 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: