Սեպտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զոհված ազատամարտիկի եղբայր է, Բաշինջաղյան փողոցի թիվ 187 շենքի կաթսայատան աղբարկղում զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է   «Մակարով» տիպի ատրճանակ` առանց փամփշտատուփի:
Նույն օրը, ժամը 16.53-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցի թիվ 12/1 շենքի դիմացի շինհրապարակում զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  7,62 մմ տրամաչափի` 8,   5,45 մմ տրամաչափի` 53, «ՊԿՄ» ինքնաձիգի` 65, «ՏՕԶ» տիպի հրացանի 50 փամփուշտ, 3 հատ «ՊԳ 2 ԴՌՊ», 3 հատ ծխագլանակ, հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ,   փամփշտակալ և   «ՌՊ 5»:
Նույն օրը, ժամը 17.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ահարոնյան փողոցում գտնվող ոստիկանության նախկին շենքի աստիճանների տակ փամփուշտներ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի մուտքի աստիճանների տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 5,45 մմ տրամաչափի`  64, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ, 14  պայթուցիչ և լուսաձայնային ազդանշանային 2 հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: