1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները արագ հայտնաբերեցին փախուստի դիմած վարորդին

17.11.2012 12:03 ՃՏ պատահարներ
Ոստիկանները արագ հայտնաբերեցին փախուստի դիմած վարորդին
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհի աջ մասում կայանված «Դեյու Մատիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած, նշված մեքենայի վարորդ, 1978 թ. ծնված Ալբերտ Սարգսյանին, այնուհետև բախվել այդ ավտոմեքենային:
 Վթարի հետևանքով Ալբերտ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի բնակիչ, 1958 թ. ծնված Աղասի Թորոսյանն է:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Թորոսյանը, նույն օրը, ժամը 22.25-ին, ներկայացել է ոստիկանություն:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: