1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շրջայցեր՝ հակահասարակական իրավախախտումներ կանխելու և հայտնաբերելու նպատակով

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար իրականացնում են շրջայցեր։ Միջոցառումներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների հետ համագործակցությամբ ու մասնակցությամբ։ Շրջայցերի նպատակն է հայտնաբերել մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող, վարորդներից կայանման համար գումար պահանջող, խաչմերուկներում մանր կենցաղային իրեր վաճառող, փողոցային առևտրով զբաղվող անձանց։  Շրջայցերի արդյունքում միայն Կենտրոն վարչական շրջանում  հայտնաբերվել են նմանատիպ մի քանի տասնյակ իրավախախտումներ։ Ի դեպ, մուրացկանությամբ կամ թափառաշրջիկությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը, համագործակցելով սոցիալական աջակցության մարմինների հետ, զբաղվում է նրանց խնդիրներով։ Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։