1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շնորհավորում եմ

28.05.2022 13:03 Ուղերձներ

Հայաստանի Հանրապետության ծնունդը, հայոց պետականության վերականգնումն ու հաստատումը հայ ժողովրդի բազում սերունդների երազանքն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսի 28-ին:
Իրականություն դարձավ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերի, հազարավոր հայորդիների մեծ սխրանքի, ինքնիշխան պետությանն իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների նվիրումի շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար: Անկախ պետականությունն այլևս համազգային գաղափար էր, որն աշխարհի հայերին ապրեցնում է արդեն դարից ավելի՝ բոլոր ձեռնարկները մղելով մեկ թիրախի, ապահովելով ազգային միասնականություն և միասնական նպատակներ:
Մեծ տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին, որի ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման և ամրապնդման, հայրենիքի սահմանները պաշտպանելու, երկրում հասարակական կարգ և օրինականություն ապահովելու գործում:
Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս՝ մեր պետության ծննդյան օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, շենացում, իրականացում մեր ազգային իղձերի ու ծրագրերի:

 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր