1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շնորհավոր տոնդ, Հայաստան

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Այն մեզ համար պարզապես տոն չէ, այն մեր հավերժության վկայագիրն է:
Անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, որ հարատևելու է, իսկ Սեպտեմբերի 21-ը միշտ լինելու է բացառիկ ազգային տոն:
Անկախության հաստատման ու պետության կայացման գործում իր անուրանալի ներդրումն ունի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Ոստիկանությունը միշտ է պետության հիմնասյուն ու պետականության կրող եղել: Արցախյան ազատամարտի տարիներին հենց ոստիկանության կանոնավոր ստորաբաժանումներն էին ուս ուսի կռվում աշխարհազորայինների հետ: Հենց ոստիկանությունն էր, մարտական հերթապահության հետ մեկտեղ, երկրի ներսը մաքրում հանցավոր զինված տարրերից' ապահովելով ռազմաճակատի թիկունքը եւ թիկունքում՝ ժողովրդի անվտանգությունը:
Պետականության և օրենքի երաշխավոր էր, երբ ոստիկանները զոհվում էին ռազմաճակատում և թիկունքում: Պետական մտածողության կրող էր, երբ ձեռնարկեց ու իրականացնում է համակարգի բարեփոխման գործընթացը:
Ոստիկանության առաքելությունը մեկն է՝ ծառայել պետությանն ու ժողովրդին: Վկան՝ հանուն այդ ծառայության զոհված հարյուրավոր ոստիկանները: Վկան՝ օրենքի գերակայության հաստատման, օրինականության ապահովման, քաղաքացու իրավունքների և անվտանգության պահպանման անուրանալի ջանքն ու ապագային միտված հաստատուն ընթացքը:
Իսկ Սեպտեմբերի 21-ը մեզ համար պարզապես տոն չէ. այն մեր հավերժության վկայագիրն է, որ Հայրենիքն ամեն օր հզորացնելու, սահմաններն անձեռնմխելի պահելու հրամայական ունի:
Շնորհավոր տոնդ, Հայաստան: