ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շենգավիթի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16․45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի կտրած-ծակած վերքերով Բագրատունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն կամ հաղորդում տալու։ Չնայած այս հանգամանքին՝ Շենգավիթի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները թարմ հետքերով պարզեցին կատարվածի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը և մի երիտասարդ փողոցում անհիմն վիճել էին, որի ընթացքում երիտասարդը դանակով մի քանի անգամ խփել էր տղամարդուն։ 17-ամյա կասկածվողի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա դեպքից մի քանի ժամ անց ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակն ու տվեց խոստովանական բացատրություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: