1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Ոստիկանի մասնագիտությունն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրության մրցույթ

20.04.2022 18:29 Պաշտոնական

Ապրիլի 20-ին ոստիկանությունը հյուրընկալել էր հանրակրթական դպրոցների մեկ տասնյակից ավելի սաների: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հետ դպրոցականների հանդիպման առիթը ՀՀ ոստիկանության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ կազմակերպած միջոցառումն էր: Մարտի 28-ից ապրիլի 8-ը հանրապետության հանրակրթական դպրոցների 4-ից 7-րդ դասարանցիների շրջանում անց էր կացվել «Ոստիկանի մասնագիտությունն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրության մրցույթ:
Դահլիճում մրցույթի հաղթողներն էին՝ ծնողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանը, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ղեկավար կազմն ու ծառայողները:
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում, և մեծ պատիվ է ոստիկանությունում ընդունել հասարակության ապագա լիիրավ անդամներին, իմանալ ոստիկանի մասնագիտության վերաբերյալ նրանց պատկերացումներն ու կարծիքը:
Ելույթով հանդես եկավ նաև Կամո Ցուցուլյանը: Ոստիկանության պետի տեղակալը շնորհակալություն հայտնեց ծնողներին, ուսուցիչներին՝ հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, նաև հույս հայտնեց, որ նրանցից շատերը վաղը վստահաբար կարող են համալրել ոստիկանության շարքերը:
Մասնագետներն էին ընտրել լավագույններին: Մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչության, նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները նախ առանձնացրել էին հաջողված 42 շարադրություն, որոնցից լավագույն տասնչորսի հեղինակներն արդեն ընտրվեցին ապրիլի 13-ին՝ Հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի նախագահի հետ քննարկման արդյունքում: Լավագույններից տասը մարզերից էին, չորսը՝ մայրաքաղաքից:
Ոստիկանները դպրոցականների շարադրություններից հատվածներ կարդացին:
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը դպրոցականներին պարգևատրեց շնորհակալագրերով ու նվերներով: Նա ամփոփիչ խոսքում ևս մեկ անգամ կարևորեց ոստիկանություն-հասարակություն, ոստիկանություն-դպրոց կապը՝ ընդգծելով, որ ոստիկանության հանդեպ մեծանում է հասարակության վստահությունը:
Դպրոցականների համար ամենահետաքրքիրն, ինչ խոսք, պարեկային ոստիկանության մեքենան էր: Ոստիկանության ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանը համառոտ ներկայացրեց պարեկային ոստիկանության բնույթն ու առանձնահատկությունը: Դպրոցականները պարզեցին` պարեկը որ դեպքում ինչպես է օգտվում ռադիոկապից, մեքենան տեխնիկական ինչ հագեցվածություն ունի: Իսկ մեքենայում նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր:
Աշակերտները եղան նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իմացան քաղաքացիներից ստացված ահազանգերն ինչպես են գրանցվում և, ըստ ենթակայության, փոխանցվում տարածքային ստորաբաժանումներին կամ պարեկայիններին:
Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին նաև ծնողները:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական: