1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  անչափահասների դաստիարակության, կրթական համակարգի հետ ոստիկանության համագործակցության, ավագ  դպրոցում դպրոցական տեսուչի ինստիտուտի ներդրման և  աճող սերնդին վերաբերող մի շարք այլ հիմնահարցերի, որոնք այսօր հրատապ են մեր հասարակության համար:
Ոստիկանության պետը կիսեց իր մտահոգությունները անչափահասների իրավախախտումների, ինքնահաստատման տարիքում որդեգրվող կեղծ արժեքների, անհատի և քաղաքացու կայացման շրջանի դժվարությունների վերաբերյալ և հավաստեց, որ ոստիկանությունն անելու է ամեն ինչ բացասական երևույթները համատեղ հաղթահարելու համար:
Հետո երեխաները հատվածներ կարդացին իրենց շարադրություններից, ինչին հաջորդեց անկաշկանդ զրույցը:
Ոստիկանին նվիրված շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներն արժանացան ոստիկանության և կրթության ու գիտության նախարարության մրցանակներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ երկու գերատեսչությունների համագործակցության մեջ ունեցած ներդրման համար պարգևների արժանացան կրթության և գիտության նախարար Արմենն Աշոտյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին՝  ի հուշ  ջերմ ու գեղեցիկ օրվա: