Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծափաթաղ-Ջիլ ճանապարհի եզրից 80 մ դեպի Սևանա լիճ` եղևնու տակ, 50  նռնակ է թողել:  
Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 17.40-ին, նշված վայրում հայտնաբերել է  «ՌԳԴ» տիպի 50 նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է փորձաքննություն:  
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: