1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածքներով վիճաբանություն Նորաշենում

Մարմնական վնասվածքներով վիճաբանություն Նորաշենում

Հուլիսի 21-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք ստացած Մեսրոպ Է.-ին, որին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Մեսրոպ Է.-ն հայտնել է, որ հարևան Ռազմիկը դանակով հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը, դանակահարության կասկածանքով, Ռազմիկ Է.-ին բերման է ենթարկել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 57 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն խոհանոցային դանակով հարվածել է Մեսրոպ Է.-ի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Նույն օրը, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին «աջ ծնկահոդի շրջանի, ձախ քունքաճակատային շրջանի սալջարդ, քերծված վերքեր, ձախ ձեռքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Արկադի Է.-ն:
Պարզվել է, որ հուլիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արկադի Է-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ռազմիկ Է.-ն տվել է խոստովանական բացատրություն, ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: