1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում:
Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում հայտնաբերվել է երեք պարկ, որոնց մեջ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ և նռնականետի արկեր կային:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում Նորամարգ գյուղի գերեզմանատան զննությամբ հայտնաբերվել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, «Ֆ-1», «ՌԳԴ», «ՌԳԴՄ» տիպի 4 նռնակ, նռնակի 34 պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 3 օպտիկական սարք, նռնականետի 2 արկ, ՌԿԳ-3 ԵՄ հակատանկային ական, տարբեր տրամաչափի և տեսակի 570 փամփուշտ, նռնակի պայթուցիչի 60 բռնակ և ՌՊԿ գրառմամբ 1 ական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: