Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակում

Մայիսի 14-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկել Գագիկ Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: