1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանության նոր հենակետեր բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.04.2016 13:46
Համայնքային ոստիկանության նոր հենակետեր բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել միայն ոստիկանության ու համայնքի համագործակցության դեպքում: Այդ նպատակով՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ստեղծվեց ոստիկանական երկու հենակետ: Փորձն արդյունավետ էր:
Բնակչությանը մոտ լինելու, իրավախախտումներին արագ արձագանքելու, նաև օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով մայրաքաղաքի մի շարք վարչական տարածքներում ու մարզերում այժմ համայնքային ոստիկանության ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով:
Հենակետերի շահագործման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Եվ համայնքային ոստիկանության հենակետ ունենալու հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքներինն էր:
Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության առաջին հենակետը բացվեց ապրիլի 25-ին: Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, ենթակա բաժինների պետերը, ոստիկանության ծառայողներ, բնակիչներ:
Հենակետն ունի քաղաքացիներին ընդունելու, նրանց դիմում-բողոքներն ու առաջարկությունները լսելու բոլոր հարմարությունները:
Նույն օրը համայնքային ոստիկանության մի հենակետ էլ բացվեց Վանաձորում:
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ոստիկանության Լոռու մարզային վաչության պետ Արտակ Կարապետյանը:
Հարմարավետ և լուսավոր հենակետն ինքնին խոսում է ոստիկանության որդեգրած թափանցիկ գործունեության մասին, և բնակիչներին վստահություն է ներշնչում:
Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը շնորհավորեց ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին՝ համայնքային ոստիկանության առաջին հենակետի բացման կապակցությամբ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Անուբաղ Համբարյանը շեշտեց, որ հասարակության իրավագիտակցության բարձրացման, սպասարկվող տեղամասի բնակչությանն ավելի լավ ճանաչելու, հանցավոր և այլ ոտնձգություններից նրանց զերծ պահելու գործում մեծ է համայնաքային ոստիկանության դերը:
Թե Գյումրիում և թե Վանաձորում նորակառույց համայնքային ոստիկանության հենակետերն արդեն գործում են, ինչը ևս մեկ քայլ է ոստիկանության բարեփոխումների ներկա փուլում :