1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

15.09.2018 16:48
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ հայտարարեց օրակարգն, ուր ներառված էր երկու հարց` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներգրավվածության մասին և «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման արդյունքները:
Ոստիկանության պետը մանրամասն ներկայացրեց ոստիկանության գործողությունները այս օրերին, ինչպես նաև մեկ շաբաթ անց կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կայանալիք ընտրությունները լինելու են աննախադեպ, բացառվելու է ցանկացած ընտրախախտում:
Քննարկվեց նաև ոստիկանության ծառայողների պատրաստվածության մակարդակը, խոսք եղավ մինչ քվեարկության օրը ոստիկանների համար նախատեսված դասընթացների ու հրահանգավորումների մասին:
Հասարակական խորհրդի անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին քվեարկության օրը և դրանից առաջ հնարավոր ապօրինությունները բացառելուն և խորհրդի գործունեությանը:
Քննարկման ընթացքում որոշվեց նաև, որ ընտրության օրը խորհրդի անդամները ոստիկանների հետ կիրականացնեն աշխատանքներ ընտրախախտումներն ու ապօրինությունները բացառելու ուղղությամբ:
Հասարակական խորհրդի անդամ Ռաֆայել Աֆրիկյանը իր ելույթում ներկայացրեց «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման արդյունքները: Խորհրդի անդամներն ու կամավորները ճանապարհային ոստիկանության հետ իրականացրած միջոցառումների ընթացքում շուրջ 6000 աշակերտի սովորեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները, անցկացրել դասընթացներ, օգնել դպրոցականներին անցնել փողոցները և այլն: Միջոցառումը ստացվել է, սակայն վեր հանվեցին նաև այդ ընթացքում ի հայտ եկած բացթողումները:
Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր, ճշտվեցին խորհրդի հետագա անելիքներն ու ըստ մասնագիտական ուղղությունների հանձնաժողովների աշխատանքը: