Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմին
15.05.2024 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Սերգեյ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Սերգեյ Ս.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: