Ներկայացել է կամավոր

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Դաստոնբեկ Ջ.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: