Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 20-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նոր Նորքի բաժին է ներկայացել 38-ամյա Ալեքսեյ Ա.-ն, որը 2020 թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					