Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին բաժին է ներկայացել 31-ամյա Վահան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: