Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է վերադարձել 43-ամյա Վարդան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					