1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում նշվեց միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 96-ամյակը

«Գարուն է գալիս», «Բարի արագիլ», «Կռունկ, բարով եկար», «Անուշիկ իմ քույրիկ»… մայիսի 10-ին լրացավ այս և շատ այլ սիրված երգերի կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 96-ամյակը։ Նշանավոր կոմպոզիտորը նաև միլիցիայի գեներալ-մայոր է:
Արդեն մի քանի տարի է՝ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում ձևավորել է գեղեցիկ ավանդույթ. կոմպոզիտորի ծննդյան օրը նրա կիսանդրու մոտ մշակութային տարբեր միջոցառումներ են կազմակերպվում:
Հյուրերը նախ շրջեցին կրթահամալիրի տարածքում, ապա ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների՝ «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողի, այնուհետև՝ Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրու մոտ:
Ներկա էին կրթահամալիրի ղեկավար կազմը, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, երգահան Էդգար Գյանջումյանը, Երևանում Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանը և այլք: Միջոցառման մասնակիցները պատմեցին Ալեքսեյ Հեքիմյանի կյանքից հետաքրքիր դրվագներ, հիշողություններ: Վերջում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներն ու անհատ կատարողներ հնչեցրին մեծանուն կոմպոզիտորի հեղինակային և առավել սիրված երգերը՝ մեծ բավականություն պատճառելով հյուրերին:
Ներքին գործերի նախարարության աջակցությամբ և «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 10-ին տեղի ունեցած ցերեկույթը հերթական ապացույցն էր, որ ոստիկանությունը բարձր է գնահատում մշակույթը և մշակույթի գործիչներին, մշտապես հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի արժանի զավակներին, և որ նման միջոցառումները պարբերաբար են: