1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 3-ին  ընկերության  մասնաճյուղերից մեկի փոստային բաժանմունքում դրամական միջոցների գույքագրում կատարելու արդյունքում արձանագրվել է 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների պակասորդ և 1.632.129 դրամի պակասորդ:
1955 թ. ծնված  Սոֆիկ Գ.-ն իր հայտարարություն-բացատրության մեջ նշել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, կորցրել է պահեստասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները, որի մեջ եղել են վերը նշված գումարները:
Դեկտեմբերի 3-ին հատուկ մասնագետի օգնությամբ բացվել է պահարանը և պարզվել, որ նշված գումարները չկան:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սոֆիկ Գ.-ն 2011-2013 թթ. ընթացքում փոստային բաժանմունքում իրեն վստահված 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների և 1.632.129 դրամ գումարը յուրացրել ու ծախսել է անձնական կարիքների համար:
Սոֆիկ Գ.-ն միաժամանակ իր բացատրությամբ նշել է, որ գողության փաստը եղել է հորինված:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում  փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: