Մուշի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ժորա Թ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ժորա Թ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: