1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվեցին Մոսկվայում և տեղափոխվեցին Հայաստան

Հայտնաբերվեցին  Մոսկվայում և տեղափոխվեցին Հայաստան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1981 թ. ծնված Վահագն Ս.-ն, որը ապրիլի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սևանի բաժնի աշխատակիցների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1966թ. ծնված Վարդան Բ.-ն, որը 2011թ. հունվարի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: