1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում

03.04.2023 18:04 Պաշտոնական

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային ծառայության կազմավորման ընթացքին, Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորման խնդիրներին, Ոստիկանության զորքերը Ոստիկանական գվարդիայի վերակազմավորելու առանձնահատկություններին և այլն:
Նախարարն ընդգծեց ՌԴ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում, ինչը պայմանավորված է նորագույն մարտահրավերների առկայությամբ:
Մասնավորապես, անդրադարձ եղավ կիբերհանցավորության աճի միտումներին՝ ընդգծելով, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, թարմացնել պատասխանատուների ցանկերը, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:
Վահե Ղազարյանը կարևորեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:
Հանդիպման ընթացքում քննության առարկա դարձան միգրացիայի, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրեց Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար:
Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի Կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովի հետ:
Քննարկվեցին 2023 թ. Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: