Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման համար
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և ՃՈ հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Գաջեգործների փողոցում հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 30-ամյա Բագրատ Ղ.-ն: Նա հոկտեմբերի 16-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներիի իրացման մեղադրանքով: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					