Հուլիսի 16-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 13/Ա շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ին, որը 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։