Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 12.30-ին, Բագրատաշենից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Աշոտ Թ.-ն, որը 2012 թ. հունիսի 6-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Աշոտ Թ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
