1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կտրած-ծակած արյունահոսող վերքերով հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Հունիսի 3-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտ 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած տղամարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շտապօգնության խումբը 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտից, «պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 45 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Ազատ Առաքելյան:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: