ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկային ծառայության հանրային իրակազեկման միջոցառումներ Կապանում և Սիսիանում

Պարեկներն ու պարեկային մեքենաներն են Կապանի գլխավոր հրապարակում։ Հունվարի 30-ին և 31-ին նրանք Սյունիքում իրականացնում էին հանրային իրազեկման միջոցառումներ։
Ինչպես արդեն հայտնի է, նկատի ունենալով հանրային մեծ հետաքրքրությունը՝ պարեկային ծառայության Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի ստորաբաժանումներում ընդունելության-մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 3-ը։ Այդ ուղղությամբ Կապանում պարեկների հետ միասին հանրային իրազեկման միջոցառում էին իրականացնում ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի, կադրային քաղաքականության և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողները։ Միջոցառմանը աջակցել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «ICITAP» ծրագիրը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետն ու կապանցիները զրուցեցին պարեկների հետ, ծանոթացան սպառազինությանն ու տեխնիկային։ Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկանում էին ծառայության անցնել պարեկային ծառայության Սյունիքի ստորաբաժանումում՝ տեղում դիմումներ ներկայացրին։
Դիմորդներից մեկն էլ բարձրագույն երկու կրթություն ստացած, մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Էրիկ Մուսայելյանն էր։ «Համացանցի միջոցով տեղեկացել էի, որ շուտով Սյունիքի մարզում լինելու է պարեկային ծառայություն։ Որոշեցի դիմեմ և ընդունվեմ պարեկային ծառայություն ու ծառայեմ հայրենիքիս»,-ասում է Էրիկ Մուսայելյանը։
Հունվարի 31-ին պարեկային ծառայության հանրային իրազեկման միջոցառում կայացավ Սիսիանում։ Այստեղ նույնպես անհրաժեշտ փաստաթղթերով եկել էին քաղաքացիներ, որոնցից տեղում ընդունվեցին դիմումներ։
Դիմորդները, նաև Սիսիանի բնակիչները ծանոթացան պարեկային ծառայության աշխատանքին, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու սպառազինությանը։
Հիշեցնենք, որ ամիսներ անց պարեկային ծառայությունը կգործի նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Իսկ այդ մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները կարող են մինչև փետրվարի 3-ը անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմումները ներկայացնել ոստիկանության կրթահամալիր։