1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ գիշերային ակումբում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին և 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին: 
Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և նրա ընկերը վիճաբանել են Օլգա Ֆ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, այնուհետև նույն օրը, ժամը 04.30-ին, վերջիններս վիճաբանել են Իրինա Կ.-ի և Անժելա Ժ.-ի հետ, որի ժամանակ Արմեն Հ.-ն ապտակել է Անժելա Ժ.-ին, իսկ նրա ընկերը` բռունցքով հարվածել է Իրինա Կ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին ու նրանց պատճառել մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը11.30-ին, Անժելա Ժ.-ից, Իրինա Կ.-ից և Օլգա Ֆ.-ից ընդունվել են հաղորդումներ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ի ընկերոջ անձը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: