Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1977 թ. ծնված Արման Պ.-ին, որը 2012 թ. մարտի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: