1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սեպտեմբերի 1-ը Գեղարքունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 1-ը Գեղարքունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր հանրապետության մարզերում նույնպես հնչեց դպրոցական զանգը, եւ կրթօջախները կրկին լցվեցին աշխույժով: Համընդհանուր տոնին Գեղարքունիքի մարզում  հավուր պատշաճի էին պատրաստվել ոչ միայն ուսուցչական կոլեկտիվները, ծնողներն ու երեխաները, այլ նաև ոստիկանության ծառայողները: Օգոստոսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ այսօր, Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողներն այցելեցին մարզի գյուղերի և սահմանամերձ համայնքների դպրոցներ, հանդիպումներ ունեցան ուսուցչական կոլեկտիվների, ծնողների և առաջին դասարանցիների հետ: Հանդիպումները ընթացքում ոստիկանության ծառայողները առաջին դասարանցիներին փոխանցեցին իրենց պատրաստած նվերները՝ աշակերտական պայուսակներ, գրենական պիտույքներ և այլ պարագաներ: Առաջին դասարանցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները, շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները, որոնք իրենց խոսքում անդրադարձան ոստիկանության կողմից մշտական ուշադրության և ոստիկանություն-դպրոց փոխհամագործակցության հանգամանքին:
Ոստիկանության ծառայողները նշեցին, որ դպրոցականների հետ կապը մշտական է լինելու, փոխհամագործակցությունն անպայման կնպաստի, որ այսօրվա դեռահասը վաղը դառնա օրինապահ եւ օրենքով պաշտպանված քաղաքացի: