Մեքենան գլորվել է ձորը. 53-ամյա վարորդը մահացել է
Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց և գլորվել ձորը. 53-ամյա վարորդ Արամ Թովմասյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
