Հետախուզվում էր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա Կամսար Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: