Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, 1963 թ. ծնված Դավիթ Ս.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի հրացան, հակահետևակային 5 և հակատանկային 9 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 490 և «ՏՕԶ 8» տիպի հրացանի 3 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։