Մաքրման աշխատանքների ժամանակ աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ
Մայիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան  գյուղի 57-ամյա մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է   թնդանոթի արկի գլխիկ: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					