ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մասիսի ոստիկանները բացահայտեցին երկու երիտասարդի դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքից։ Երիտասարդների հետ զրուցել ոստիկանները չէին կարողացել, քանի որ նրանք ի վիճակի չէին բացատրություն կամ հաղորդում տալու։ Մինչ նրանց կազդուրվելը, ինչ օրեր տևեց, Մասիսի քրեական հետախույզները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տղաներին դանակահարած անձի ինքնությունը։ Մասիսի դպրոցներից մեկի բակում ծագած վիճաբանության ընթացքում Մխչյան գյուղում ապրող մի երիտասարդ դանակահարել էր մյուս կողմին։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: