1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայիս՝ վճռորոշ հաղթանակների ամիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիս՝ վճռորոշ հաղթանակների ամիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսը վճռորոշ ճակատամարտերի ամիս է մեզ համար: Հաղթակա՛ն ճակատամարտերի:
1945-ի մայիսի 9-ը, 1992-ի մայիսի 9-ը. զուգադիպություն է գուցե, բայց՝ ոչ պատահականություն: Պատահական հաղթանակներ չեն լինում:
1945-ի մայիսի 9-ը մեծագույն իրադարձություն էր ինչպես աշխարհի ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում: Հարյուր հազարավոր հայորդիներ ֆաշիզմի դեմ պայքարում իրենց հերոսական մասնակցությամբ մոտեցրին Հաղթանակի եւ խաղաղության օրը:
Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից ռազմաճակատ մեկնեցին միլիցիայի հարյուրավոր աշխատակիցներ: Միլիցիան հսկայածավալ աշխատանք կատարեց նաեւ թիկունքում՝ մոտեցնելով հաղթանակը:
Տասնամյակներ անց հայրերի եւ պապերի սխրանքի արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրումով մայիսի 9-ին հաղորդեցին նոր խորհուրդ:
Այս տոնը մեզ համար, թերեւս, ամենաթանկն է, որովհետեւ ձեռք բերվեց բազմաթիվ հայորդիների ինքնազոհության ու հերոսացման գնով, որովհետեւ Շուշիի ազատագրումով մեր հետագա ռազմական հաջողությունների սկիզբը դրվեց:
Ծառայողական պարտականություններին զուգահեռ՝ Հայաստանի միլիցիայի աշխատակիցները դարձել էին երկրի սահմաններն ու Արցախը պահող զինվորներ: Կանգնելով ազատամարտիկների կողքին՝ Արցախյան հերոսամարտում սխրանքներ գործած մեր գործընկերները փառավոր էջերով հարստացրին հայկական ոստիկանության պատմությունը:
Մայիսի 9-ը սրբազան ու պարտավորեցնող տոն է, սերունդների պատմական հաղթանակների միասնական տոն: Գլուխ խոնարհելով մեր հաղթանակների ճանապարհին հերոսաբար ընկածների անմար հիշատակի առաջ՝ պարտավոր ենք իրականություն դարձնել նրանց երազանքը, մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ անառիկ հայրենիք, ապահով երկիր, բարեկեցիկ ժողովուրդ: