Մահվան ելքով վրաերթ Երևանի Դավիթ Բեկի փողոցում
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Բորիս Բիլյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
