Մահվան ելքով վթար Մասիսում

Մարտի 25-ին, ժամը 8.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: