Մահվան ելքով պատահար Կապանում
09.09.2013 12:56
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արման Ավետիսյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ա. Ավետիսյանի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի աջ եզրով անցնող գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: