Մահվան ելքով պատահար Երևանի Մյասնիկյան պողոտայում
22.10.2013 10:06
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և էլեկտրասյանը, այնուհետև՝ շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: