1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հուլիսի 29-ին հիվանդանոց տեղափոխված 55-ամյա տղամարդը մահացել է

Հուլիսի 29-ին հիվանդանոց տեղափոխված 55-ամյա տղամարդը մահացել է

Հուլիսի 29-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Արթիկի շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել Լեռնակերտ գյուղի բնակիչ 55-ամյա Սմբատ Մացոյանին։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ նա անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 61-ամյա համագյուղացու տնից։
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Լեռնակերտ գյուղում հայտնաբերել, ձեռբակալել և բաժին էին տեղափոխել 61-ամյա տղամարդուն։ Նա խոստովանել էր, որ հուլիսի 29-ի ժամը 01.00-ի սահմաններում Լեռնակերտ գյուղի իր տանը վիճաբանել էր 55-ամյա համագյուղացու հետ, մի քանի անգամ ձեռքերով հարվածներ էր հասցրել նրա դեմքին, որի ընթացքում նրա գլուխը դիպել էր պատին և նա ընկել էր՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
61-ամյա լեռնակերտցին ներկայացվել էր նախաքննական մարմին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օգոստոսի 11-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 55-ամյա Սմբատ Մացոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: