1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ծեծի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, դիմային ոսկրերի և կողերի բազմակի կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդ՝ անգիտակից վիճակում: Նա այնուհետև տեղափոխվել էր մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կետրոն:
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածը և համաքաղաքացի 44-ամյա և 49-ամյա երկու տղամարդիկ Վազգեն Սարգսյան փողոցի կիսաքանդ, չբնակեցված տանը հացկերույթ են կազմակերպել, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդը հայհոյել էր 44-ամյա համաքաղաքացուն, նա էլ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրան:
42-ամյա տաշիրցի տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:
Նոյեմբերի 25-ին, ժամը 02.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 52-ամյա տղամարդը մահացել է:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: