Տուժած հետիոտնը մահացել է հիվանդանոցում

Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր Աշտարակ քաղաքի Երևանյան և Ս. Սարգսի փողոցիների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի մասին։
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված Աշտարակի բնակիչ, 1961 թ․ ծնված Սամվել Պարամուզյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: