1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

30.06.2017 14:32 ՃՏ պատահարներ

Հունիսի 29-ին, ժամը 22.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտ բախվել է «Ֆորդ»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղու թիվ 69 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շահումյանի 1-ին և Դուրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 3.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գեղամասար-Վարդենիս ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և հարվածել մայթի եզրաքարերին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրիի Սպանդարյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց կայանված «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: