1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

29.06.2017 11:06 ՃՏ պատահարներ

Հունիսի 28-ին, ժամը 6.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու թիվ 100/1 տան մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 9.40-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆորդ», «Հոնդա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Հունիսի 28-ին «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 16.45-ին, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաչատրյան փողոցի թիվ 29/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 17.40-ին, Հրազդանի կիրճում՝ «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ, իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր 30-րդ կմ-ին` Սասունիկ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել դիտահորին, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աշտարակ քաղաքի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: